Մեր մասին >> Ծրագրի շուրջ

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2017» 

 Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի, հայկական կրթօջախների ուսուցիչների, կրթական գործի պատասխանատուների, ազգային երգ ու պարի խմբերի ղեկավարների որակավորման բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների, երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ 2017թ. շարունակում է իրականացնել «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը:

   «Սփյուռք» ամառային դպրոցում անցկացվելու են դասընթացներ հինգ ուղղություններով՝

1.Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 2 - 29),

2.Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստում (հուլիսի 2 - 29),

3.Երիտասարդ լրագրողների վերապատրաստում (հուլիսի 2 - 15),

4.Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներ (հուլիսի 2 - 15),

5.Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց (հուլիսի 2 - 15):

«Սփյուռք» ամառային դպրոց 2017» ծրագրի բոլոր դասընթացներն անցկացվում են հայերենով: Մասնակցին տրվում է հավաստագիր, եթե նա կատարում է իր կողմից ընտրած գործնական աշխատանքը՝ ստանալով հանձնաժողովի դրական գնահատականը, ինչպես նաև դասընթացի ժամանակ չունենալով երեքից ավելի բացակայություն: Բացի ծրագրված տեսական ու գործնական դասերից՝ կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ:

Ծրագրին կարող են մասնակցել միայն սփյուռքահայերը, ովքեր ՀՀ քաղաքացի չեն հանդիսանում (բացառությամբ երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիներիՀՀՀ) կամ մշտական բնակություն չեն ունեցել ՀՀ-ում վերջին 10 տարվա մեջ: Առաջին անգամ մասնակցող սփյուռքահայերը կապահովվեն գիշերակացով (հնարավոր է 3-6 մարդու համար նախատեսված հյուրանոցային համարներով):

Այն սփյուռքահայերը, ովքեր նախկինում մասնակցել են «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին կարող են անվճար մասնակցել ընտրված դասընթացին՝ հաճախելով բոլոր դասերին, սակայն չի ապահովվի նրանց գիշերակացը: Բնակության երկրից Երևան և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև դասընթացից դուրս երթևեկության ծախսերը հոգում են մասնակիցները:

Հայտերը ընդունվում են մինչև 2017 թ. մայիսի 31-ը էլեկտրոնային գրանցման տարբերակով: Անհրաժեշտ է մուտք գործել Ծրագրի պաշտոնական կայքի` www.dss.am «Դպրոց» բաժնի հինգ դասընթացներից յուրաքանչյուրի ենթաբաժնում գտնվող «Գրանցվել» մասը:

Տպել
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց