Նորություններ
ՍԱԴ-ՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԵՐԵՆԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՌՈՒՍԱԽՈՍՆԵՐԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 4-ին մեկնարկեց Սփյուռք ամառային դպրոցի Հայերենի արագացված ուսուցման դասընթացի «Ռուսախոսների խմբի» առաջին դասը: Մասնակիցները ծանոթացան միմյանց և դասավանդող դասախոսի՝  Նառա Սագսյանի հետ: Առաջին դասին մասնակիցները սերտեցին Մաշտոցյան այբուբենի մի մասը և զարգացրեցին իրենց հաղորդակցման հմտությունները: Դասընթացի ժամանակ մասնակիցները հաղոդակցվում էին հայերենով:...
05/07/2017 - 14:15
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՍԱԴ-ՈՒՄ
Հուլիսի 3-ին ԵՊՀ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Որից հետո «Երիտասարդ առաջնորդներ և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացի մասնակիցները հանդիպում ունեցան իրենց դասընթացի պատասխանատու Կատերինա Ալթունյանի հետ:...
04/07/2017 - 17:51
ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍԱԴ-ՈՒՄ
«Սփյուռք» ամառային դպրոցի «Ուսուցիչների վերապատրաստում» ուղղությունը հուլիսի 4-ին հյուրընկալեց Լևոն Շանթի անունը կրող դպրոցի փոխտնօրեններին: Արդեն 19 տարի մանկավարժությամբ զբաղվող Նաիրա Առաքելյանը ծանոթացավ «Կրթական գործ» խմբի մասնակիցների հետ, հետաքրքվեց նրանց ծավալած գործունեության, համայնքներում հանդիպող խնդիրների, դժվարությունների մասին: Շվեդիայից ժամանած Հարութ Էքիզյանը հետաքրքրվեց հայկական դպրոցում հայ երեխաների ներգրավվածությունը մեծացնելու վերաբերյալ, ինչին հաջորդեց մասնակիցների կառուցողական քննարկումը:...
04/07/2017 - 17:19
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ
 Դասընթացի ղեկավար Արմինե Աշիկյանն ուսուցիչների հետ հանդիպման օրը ծանոթացավ վերջիններիս հետ,  ներկայացրեց դասընթացի հիմնական նպատակը, ծրագրերն ու առաջիկա նախագծերը:  Ստացած գիտելիքները մասնակիցները հնարավորություն կունենան կիրառել գործնական դաշտում՝ սեփական նախաձեռնությամբ և կամավորների  օգնությամբ: Դասընթացի ավարտին մասնակիցները կներկայացնեն պրեզենտացիաներ՝ նախապես ընտրված թեմաներով՝  5-8 րոպե տևողությամբ:...
04/07/2017 - 17:01
ԱՎԱԳ և ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԱՄՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Այսօր՝ հուլիսի 4-ին, «Սփյուռք» ամառային դպրոցի Հայոց լեզվի և պատմության, կրթական գործի վերապատրաստման դասընթացների երկրորդ օրն է: Միջին և ավագ դպրոցի ուսուցիչները առավոտյան դասընթացը սկսեցին Երևանի թիվ 4 հիմնական դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մկրտչյանի հետ:...
04/07/2017 - 16:23
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՎԵՑԵՐՈՐԴ ՍՓՅՈՒՌՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
 Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ սույն թվականի հուլիսի 3-ից ԵՊՀ մեծ դահլիճում մեկնարկեց ամենամյա վեցերորդ «Սփյուռք» ամառային դպրոցը: Այս տարի դպրոցի շրջանակներում կգործեն հինգ թեմատիկ ուղղություններ՝ «Լրագրողների վերապատրաստում», «Հայոց լեզվի արագացված ուսուցում», «Հայոց լեզվի և պատմության, կրթական գործի վերապատրաստում», «Երիտաասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ», «Ազգային երգի ու պարի վարպետություն»:...
19/06/2017 - 12:18
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՍՓՅՈՒՌՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում ավարտվեց 2017 թվականի հուլիսին  կայանալիք «Սփյուռք» ամառային դպրոցի» կրթական մասի անցկացման հետ կապված կազմակերպչական հարցերի քննարկումը:...
16/05/2017 - 18:16
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց