Նորություններ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ՍԱԴ-ՈՒՄ
Նախադպրոցական և տարրական դպրոցների ուսուցիչները շարունակում են վերապատրաստվել  «Սփյուռք» ամառային դպրոցi շրջանակներում: Դասընթացի ղեկավար Արմինե Աշիկյանը ներկայացրեց մանկավարժության  ձևավորումն  ու զարգացումը և մասնակիցների հետ հիշատակելով անվանի  հայ մանկավարժներին նշեց, որ մշակութային արժեհամակարգի կրողները ուսուցիչներն են: Աշիկյանը ներկայացրեց բանահյուսության, կիբեռնետիկայի և սոցիոլոգիայի հետ մանկավարժության  առնչությունները:...
10/07/2017 - 16:41
ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՅՑԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ
 Հուլիսի 6-ին ազգային երգ ու պարի խմբում օրն առավել քան հագեցած էր, այն սկսվեց հայակական  ժողովրդական երգի ուսուցմամբ: Դասն իր հետաքրքիր շարունակությունն ունեցավ Կոմիտասի անվան թանգարանում,  որտեղ մասնակիցներին միացան ԵՊՀ երգչախմբի սաները: Նրանք միասին կատարեցին կոմիտասյան մշակմամբ  երգեր:Կոմիտասի անվան թանգարանի հետազոտությունների բաժնի ղեկավար, երաժշտագետ Տաթևիկ Շախկուլյանը մանրամասն բացատրեց Կոմիտասի ֆենոմենը հայ և համաշխահային մշակույթում, իսկ կյանքին ու գործունեությանը ծանոթացան թանգարանային էքսկուրսի ընթացքում:...
10/07/2017 - 15:08
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԿ ՇԱԲԱԹՅԱ ԸՆԹԱՑՔԸ
Հուլիսի 5-ին «Լրագրողների վերապատրաստում» դասընթացի մասնակիցների առաջին դասը վարեց «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ԵՊՀ նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դոցենտ Դավիթ Ալավերդյանը։ Դասախոսության ընթացքում սփյուռքից ժամանած լրագրողները ծանոթացան հայկական առցանց լրատվամիջոցներին։ Դավիթ Ալավերդյանը մասնակիցներին խորհուրդ տվեց ուշադիր հետևել լրատվամիջոցների աշխատանքին և առանձնացնել վստահելի կայքերի ցանկ՝ հետագայում ապատեղեկատվություն ստանալուց խուսափելու համար։...
08/07/2017 - 16:51
ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԵՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է. ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ
 Հուլիսի 6-ին «Սփյուռք» ամառային դպրոցի «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների» դասըթացի մասնակիցների հետ հանդիպում ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը: Դասախոսության ընթացքում Վահագն Մելիքյանը խոսեց Համաշխարհային արդի մարտահրավերների և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա դրանց հավանական ազդեցության թեմայի շրջանակներում:...
08/07/2017 - 16:22
ՍԱԴ ՌՈՒՍԱԽՈՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ
 Արդեն մեկ շաբաթ  է ԵՊՀ-ում «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում մեկնարկել է հայերենի արագացված ուսուցման դասընթացները: Ռուսախոսների խմբում մայրենի լեզուն յուրացնելու տրամադրվածությունը բավականին բարձր է: Առաջին դասը մասնակիցները սկսեցին Մեսրոպյան այբուբենի ստեղծման պատմության հետ մասին լսելով և սովորելով: Այնուհետև տարբերակեցին գրաբարը միջին հայերենից և աշխարհաբարից, սովորեցին հայերենի ձայնավորները: Մասնակիցները տեսականը լսելուց և յուրացնելուց հետո անցած գործնական հատվածին՝ ընթերցելով  հայերեն փոքրիկ պատմվածքներ:...
08/07/2017 - 14:48
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԵՎ ԵՌԱԲԼՈՒՐ
Հուլիսի 4-ին «Սփյուռք» ամառային դպրոցի  մասնակիցները այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, այնուհետև՝ Եռաբլուր զինվորական պանթեոն: ...
05/07/2017 - 19:57
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
 Այսօր՝ հուլիսի 4-ին, «Սփյուռք» ամառային դպրոց 2017-ի շրջանակներում «Լրագրողների վերապատրաստում» դասընթացի մասնակիցների առաջին դասախոսությունը վարեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։ Դասախոսության թեման հայաստանյան հեռուստատեսության և ռադիոյի արդի փուլն էր։ Մասնակիցներից շատերը արբանյակային հեռարձակման շնորհիվ արդեն ծանոթ էին հայկական որոշ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների։...
05/07/2017 - 14:31
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց