Նորություններ
ՍԱԴ-Ի ԱՆԳԼԱԽՈՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍԵՐՏՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ
 Հայոց լեզվի արագացված ուսուցման անգլախոսների խմբում, որտեղ մասնակիցների աշխարհագրական բազմազանությունը լայն է, իսկ տարիքային սանդղակը 12-ից ձգվում է մինչև 32-ը, դասերն ընթանում են իրենց բնականոն հունով:...
15/07/2017 - 20:30
ՍԱԴ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԵՐԸ
Արդեն տասն օր է, ինչ մեկնարկել է  «Սփյուռք» ամառային դպրոցը: Մասնակիցները տարբեր երկրներից Հայաստան են եկել սերտելու մեսրոպյան այբուբենը, սովորելու ավանդական երգերն ու պարերը,  ընդլայնելու լրագրության մասին գիտելիքները: Տարբեր երկրներից լինելու փաստը չի խանգարում ձևավորել ջերմ և ընկերական մթնոլորտ. ինչպես ասաց մասնակիցներից մեկը. «Հայու գենը միշտ է խոսում»:...
14/07/2017 - 16:16
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼ ՀԱՅԵՐԵՆ
«Սփյուռք» ամառային դպրոցի երկրորդ շաբաթը սկսեցինք նախորդ օրվա Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանական համալիր և Մայր Աթոռ Ս. Էջմածին այցելությունների տպավորությունների մասին կիսվելով:...
14/07/2017 - 15:58
ԼԵՎՈՆ ՇԱՆԹԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՍԱԴ-Ի ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Մասնագիտական փորձի  փոխանակման  շրջանակներում  սփյուռքի  հայկական  դպրոցների  ուսուցիչները Արմինե  Աշիկյանի ուղեկցությամբ հուլիսի 11-ին  այցելեցին  Լևոն  Շանթի  անվան  թիվ  4 հիմնական  դպրոց: Մասնակիցներին դիմավորեց և իր ողջույնի խոսքը հղեց դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանը: Մասնակիցները շրջեցին դպրոցով, ծանոթացան կրթական ծրագրերին:...
14/07/2017 - 14:10
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՅՑԵՐՆ ՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հուլիսի 10-ին և 11-ին «Լրագրողների վերապատրաստում» դասընթացի մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց լինելու մի շարք լրատվամիջոցներում՝ «Երկիր մեդիա» և «Արարատ» հեռուստաընկերություններում, «Մեդիամաքս» լրատվական գործակալությունում և Հանրային ռադիոյում։ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում դասընթացի մասնակիցները տաղավարից դիտեցին «Բարև երկիր» ծրագրի ուղիղ եթերը, որից հետո հաղորդավար Ժակը ծանոթացրեց նրանց ուղիղ եթերի աշխատանքին։...
14/07/2017 - 13:33
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԻՊԵՑ Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ:
Հուլիսի 12-ին «Սփյուռք» ամառային դպրոցի «Երիտասարդ առաջնորդների և  համայնքային գործի  կազմակերպիչների» դասընթացի մասնակիցների հետ հերթական հանդիպումը  ունեցավ ամառային դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը։ Մոտ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Մհեր Հովհաննիսյանը  պատասխանեց մասնակիցների բոլոր հարցադրումներին, ծանոթացավ նրանց խնդիրներին, լսեց բոլոր առաջարկությունները։ Դպրոցի ղեկավարը մասնակիցներին բացատրեց յուրաքանչյուր դասընթացի  անհրաժեշտությունը և կարևորությունը:...
13/07/2017 - 11:41
ՍՈՎՈՐԵԼՈՎ ԵՎ ՊԱՀԵԼՈՎ ՀԱՅԵՐԵՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ
«Սփյուռք»  ամառային  դպրոցի հայերենի  արագացված  ուսուցման ռուսախոսների ցածր մակարդակի խմբի մասնակիցները հանդիպեցին «Հայոց լեզվի և հայ գրականության» դասախոս  Էլինա Միրզոյանի հետ։ Դասախոսը  ուսանողներին ծանոթացրեց  կրթական  ծրագրերին, ինչպես նաև՝ դասագրքերին։ Էլինա Միրզոյանը սփյուռքահայ  ուսանողներին հորդորեց ժամանակը   օգտագործել  հնարավորինս նպատակային՝ նոր գիտելիքներ ձեռք  բերելու և այն իրենց համայնքներում ակտիվ և արդյունավետ կիրառելու համար։ Հայոց լեզվին ծանոթանալու գործընթացը  սփյուռքահայ ուսանողները սկսեցին հայոց  այբուբենից։...
12/07/2017 - 16:32
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց