Նորություններ
Տպել
 

Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում ավարտվեց 2017 թվականի հուլիսին  կայանալիք «Սփյուռք» ամառային դպրոցի» կրթական մասի անցկացման հետ կապված կազմակերպչական հարցերի քննարկումը: Ծրագրի պատասխանատու, ՀՀԻ փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը  հանդիպումներ ունեցավ դպրոցի համապատասխանաբար հինգ ուղղությունների՝ «Հայոց լեզվի արագացված ուսուցում», «Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում», «Լրագրողների վերապատրաստում», «Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության», «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացների պատասխանատուների հետ: Հանդիպումների ընթացքում լրամշակվեցին և ամփոփվեցին դասընթացին մասնակից դասախոսների անունները, նախատեսվող դասախոսությունների բովանդակային ու մեթոդաբանական խնդիրները և դասաժամերի ժամանակացույցը:  

Այնուհետև, ծրագրի կրթական մասի նախագիծը քննարկվեց Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի հետ կայացած երկու հանդիպումների ընթացքում, որոնց ժամանակ վեր հանվեցին հնարավոր թիրախային խնդիրները և ամփոփվեցին հինգ ուղղությունների կրթական ծրագրերը:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց