Նորություններ
Տպել

Ս.թ. հուլիսի 15-ին Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի «Երիտասարդ առաջնորդների», «Լրագրողների վերապատրաստում», «Ազգային երգ ու պարի վարպետություն» դասընթացների փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, դասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր: Ողջունելով ներկաներին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում անցկացրած օրերն անմոռանալի դարձան մասնակիցների համար ո՛չ միայն գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման, այլ նաև Հայրենիքը տեսնելու, նրա խնդիրներին առավել մոտիկից ծանոթանալու առումով: Նա շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, «Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանին, որ Մայր բուհի դռներն ու հնարավորությունները լայնորեն բացվեցին Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների առջև և մեծ նվիրումով և բարձր մակարդակով իրականացվեցին դասընթացները: Նախարարը համոզված է, որ մեր մասնակիցներից յուրաքանչյուրը պիտի դառնա Սփյուռքի նախարարության դեսպանը իր բնակության երկրում, հայապահպան գործունեություն պիտի ծավալի և իր ընկերներին ներգրավի այդ աշխատանքներում: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհավորեց մասնակիցներին՝ համոզված լինելով, որ «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակում նրանց ստացած գիտելիքները և ձեռք բերած փորձը մեծապես նպաստելու է Սփյուռքի համայնքներում ինքնակազմակերպման և ինքնության պահպանման հարցում:

ՀՀ սփյուռքի նախարարը և ԵՊՀ ռեկտորը հավաստագրեր հանձնեցին դպրոցի երեք դասընթացների մասնակիցներին և շնորհակալագրեր՝ լավագույններին: Ելույթով հանդես եկան նաև մասնակիցները՝ փաստելով, որ չեն ցանկանում վերադառնալ բնակության երկրներ:

«Սփյուռք» ամառային դպրոցի Ազգային երգի ու պարի դասընթացի մասնակիցները, ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները ներկայացրին իրենց պատրաստած համերգային ծրագիրը՝ հանդես գալով ասմունքով,  երգ ու պարով: Հանդիսավոր արաողությունը եզրափակեց Գագիկ Գինոսյանի «Կարին» ավանդական երգի և պարի համույթը:


 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց