Նորություններ
Տպել

 Ս.թ. հուլիսի 29-ին Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում», «Հայոց լեզվի արագացված ուսուցում» դասընթացների փակման արարողությունը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ դասախոսական կազմին՝ դասընթացներն ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով կազմակերպելու ու անցկացնելու համար: Վ. Մելիքյանը մասնավորապես կարևորեց դպրոցի դերը համայնքներում ազգային ինքնության պահպանման, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության բարձրացման և հայկական մշակույթի տարածման գործում: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ «Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ ԵՊՀ համագործակցությունը արդյունավետ է, դպրոցը տարեցտարի գրանցում է նորանոր հաջողություններ:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը և դպրոցի ղեկավարը հավաստագրեր հանձնեցին դպրոցի երկու դասընթացների մասնակիցներին:

Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց համերգային ծրագրով. ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաների հետ «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները ասմունքեցին և ներկայացրին ծրագրի ընթացքում սովորած մի շարք պարեր և երգեր


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց