Նորություններ
Տպել

 

 Հայոց լեզվի արագացված ուսուցման անգլախոսների խմբում, որտեղ մասնակիցների աշխարհագրական բազմազանությունը լայն է, իսկ տարիքային սանդղակը 12-ից ձգվում է մինչև 32-ը, դասերն ընթանում են իրենց բնականոն հունով:

 Այսօր՝ հուլիսի 14-ին, մասնակիցները դասախոս Լիլիթ Մուրադյանի օգնությամբ ամփոփեցին բայի ներկա ժամանակաձևերը, սովորեցին մրգերի ու բանջարեղենների անուններ:

 Ունենալով կրթական տարբեր մակարդակներ՝ մասնակիցները հաճախ բախվում են լեզվական նույն խնդիրներին:   Սակայն դրանք հաղթահարելու միջոցները նույնպես մշակված են: Հարց ու պատասխանի, նաև երկխոսությունների շնորհիվ մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում սովորել մայրենի լեզուն, ամրապնդել եղած գիտելիքներն ու դրանք գործածության մեջ դնել:

 Յուրաքանչյուրն ունի իր մոտեցումն ու օգնական ուժերը: Ռումինիայից ժամանած Մելինե Մարտայանն, օրինակ, օգտվում է իր հոր՝ Վարդան Մարտայանի հրատարակած հայ-ռումիներեն բառարանից: Տասներկուամյա Նելլի Աբրահամյանն էլ դասախոսների ու կամավորների օգնությամբ սերտում է հայոց այբուբենն ու խոստանում, որ տանը պիտի փորձի հայերեն  խոսել:

 Լսարանի պատերից դուրս օրերն ընթանում են նույն ոգևորությամբ: Հուլիսյան երկու շաբաթների ընթացքում մասնակիցները այցելել են Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդ վանական համալիր, Կոմիտասի անվան տուն-թանգարան, Եռաբլուր զինվորական պանթեոն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայաստանի պատմության թանգարան, Մատենադարան ու մի շարք այլ վայրեր:
  Հավելենք, որ դասընթացը կշարունակվի մինչ հուլիսի 29-ը:

Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Սոֆի Թովմասյան

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց