Նորություններ
Տպել

 

Արդեն տասն օր է, ինչ մեկնարկել է  «Սփյուռք» ամառային դպրոցը: Մասնակիցները տարբեր երկրներից Հայաստան են եկել սերտելու մեսրոպյան այբուբենը, սովորելու ավանդական երգերն ու պարերըընդլայնելու լրագրության մասին գիտելիքները: Տարբեր երկրներից լինելու փաստը չի խանգարում ձևավորել ջերմ և ընկերական մթնոլորտ. ինչպես ասաց մասնակիցներից մեկը. «Հայու գենը միշտ է խոսում»:

  Հայերենի արագացված ուսուցման դասընթացի ռուսախոսների խմբի դասախոս բ.գ.թ. Մերի Սարգսյանը դասընթացի սկզբին մասնակիցներին ներկայացրեց ծրագրի էությունը, ընթացակարգը և նպատակը: Նրանք ծանոթացան և փոխհամաձայնություն ձեռք բերեցին լինել պարտաճանաչ, ուշադիր և հարգալից: Մ. Սարգսյանն օրըստօրե ավելի ծավալուն է դարձնում հանձնարարությունները: Նա ջանք ու եռանդ չի խնայում նրանց  ավելին սովորեցնելու համար: Արդյունքում Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացի խմբի անդամներն արդեն ճանաչում և չեն շփոթում մեսրոպյան գիրը, կարողանում են ճշգրտորեն խոնարհել բայերը և՛ դրական, և՛ ժխտական խոնարհմամբ, գրեթե անսխալ գրել թելադրություններ: Այս օրերին բացի հայ գիրն ու տառը սովորելուց, նրանք ծանոթանում են Հայաստանի հարուստ պատմությանը, Երևանի տեսարժան և պատմական վայրերին: Նրանք այցելություն են ունեցել Եռաբլուր զինվորական պանթեոն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդ վանական համալիր, Երևանի պատմության թանգարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Կոմտիասի անվան տուն-թանգարան և այլուր:

 Ծրագրի ավարտին մնացել են հաշված օրեր, բայց մասնակիցները չեն ցանկանում վերադառնալ. «Կուզեի ծրագիրն ավելի երկարատև լիներ, մնայինք Հայստանում և բացի հայերեն սովորելուց, ընդլայնեինք մեր գիտելիքները Հայաստանի պատմության, մշակույթի, նիստուկացի, սովորությունների  և այլնի մասին»,-նշեց դասընթացի մասնակից Արարատ Հակոբյանը:                                            

 

Նյութի հեղինակ՝  ՍԱԴ կամավոր Սոնա Մկրտչյան


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց