Նորություններ
Տպել

  «Սփյուռք» ամառային դպրոցի երկրորդ շաբաթը սկսեցինք նախորդ օրվա Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանական համալիր և Մայր Աթոռ Ս. Էջմածին այցելությունների տպավորությունների մասին կիսվելով:

 Դասի երկրորդ մասը վերաբերում էր  քերականությանը և բառապաշարինՀերթական բառաշարը սովորելուց հետո  հերթը բանավոր հաղորդակցմանն էր: Մի փոքր դժվարանալով, բայց մասնակիցները կարողացան պատմել իրենց ընտանիրքի մասին ու նկարագրել իրենց բնակարանը: Հաջորդ օրը սկսեցին առաջին հայատառ թելադրությունը գրելով և տեքստեր կարդալով:

 Դասընթացի շրջանակներում եղան այցելություններ ՀՀ պատմության թանգարան  ու  Մատենադարան: Սփյուռքահայերի մի խումբ՝ կամավորների ուղեկցությամբ  այցելեց  արվեստի թանգարան, ծանոթացան Այվազովսկու գործերին:

 Շաբաթվա վերջում մասնակիցները դասախոսի և կամավորների հետ շրջեցին Երևան քաղաքում, այցելեցին տարբեր տեսարժան վայրեր:

 

Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Կարինե Կիրակոսյան


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց