Նորություններ
Տպել

 

  Մասնագիտական փորձի  փոխանակման  շրջանակներում  սփյուռքի  հայկական  դպրոցների  ուսուցիչները Արմինե  Աշիկյանի ուղեկցությամբ հուլիսի 11-ին  այցելեցին  Լևոն  Շանթի  անվան  թիվ  4 հիմնական  դպրոց: Մասնակիցներին դիմավորեց և իր ողջույնի խոսքը հղեց դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանը: Մասնակիցները շրջեցին դպրոցով, ծանոթացան կրթական ծրագրերին:

 Դպրոցի աշակերտները  հանդես եկան երաժշտական և պարային մի շարք համարներով: Հնչեցին  հայրենասիրական  երգեր, որոնք հուզեցին սփյուռքահայ մասնակիցներին, ներկայացվեցին նաև ազգագրական պարեր, երաժշտական կատարումներ: Դպրոցի ուսուցիչների  ուղեկցությամբ  մասնակիցները շրջեցին դասարաններով, ծանոթացան  աշակերտների անհատական և խմբակային  աշխատանքներին:

 Մասնակիցների հետ  գործնական դասը վարեցին դպրոցի փոխտնօրեն Գայանե Անանյանը և տարրական դասարանի ուսուցչուհի Լ. Ամիրխանյանը: Վերջինս լսարանում ներկայացրեց ուսուցման պլանը, կազմակերպված միջոցառումները, ցուցադրեց  բազմաթիվ առակների ու ասացվածքների պաստառներ՝ օտարալեզու թարգմանությամբ:

 Ուսուցիչները խոսեցին և քննարկեցին «Տեխնոլոգիա» առարկայի դասավանդման մեթոդները, որը հնարավորություն է տալիս զարգացնել երեխաների երևակայությունն ու կարողությունները: Մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին դպրոցի մանկավարժական կազմին և ստացան իրենց հուզող, հետաքրքրող հարցերի պատասխանները: Ուսուցիչներից ոմանք  նաև հանդես եկան իրենց կողմից ընդունելի մանկավարժական մեթոդների քննարկմամբ և  հետաքրքիր առաջարկություններով:

 

Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Անուշիկ Յոլչինյան

  

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց