Նորություններ
Տպել

 

  Հուլիսի 12-ին «Սփյուռք» ամառային դպրոցի «Երիտասարդ առաջնորդների և  համայնքային գործի  կազմակերպիչների» դասընթացի մասնակիցների հետ հերթական հանդիպումը  ունեցավ ամառային դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը։ Մոտ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Մհեր Հովհաննիսյանը  պատասխանեց մասնակիցների բոլոր հարցադրումներին, ծանոթացավ նրանց խնդիրներին, լսեց բոլոր առաջարկությունները։ Դպրոցի ղեկավարը մասնակիցներին բացատրեց յուրաքանչյուր դասընթացի  անհրաժեշտությունը և կարևորությունը:

 «Ձեր գլխավոր նպատակը պետք է լինի ապագայում  ձեր համայնքներում անհրաժեշտության դեպքում համայնքային գործիչների փոխարինման պատրաստ լինելը, ինչպես նաև  այստեղ ստացված գիտելիքների և ձեռք բերված փորձի կիրառման շնորհիվ նպաստել  հայապահպանության բարձրացմանը: Դուք պետք է պատկերացում ունենաք, թե ինչպես եք իրականացնելու այդ բարդ ու կազմակերպչական գործընթացը»,-նշեց Մ. Հովհաննիսյանը։

 Հանդիպման ժամանակ մասնակիցները հայտնեցին, որ ցանկանում են  հետագայում  մշակել ու իրականացնել երիտասարդական բազմաբնույթ ծրագրեր իրենց համայնքներում, այստեղի ծանոթության շնորհիվ փորձելու են կապել տարբեր համայքներ միյմանց հետ: Մհեր Հովհաննիսյանը լսելով մասնակիցներին, տվեց օգտակար  խորհուրդներ՝  խոստանալով աջակցել բոլոր նպատակային ծրագրերին, որոնք կնպաստեն տարբեր երկրներում հայկական համայնքների հզորացմանը։ Դպրոցի ղեկավարը  նաև նշեց, որ  բոլոր խելամիտ առաջարկություններն  անպայման  հաշվի կառնվեն դպրոցի  հետագա տարիների աշխատանքների կազմակերպման ու իրականացման ժամանակ։ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ այս տարվա մասնակիցները  հաջորդ տարվա մասնակիցների ճիշտ  ընտրության մեջ իրենց ներդրումը կունենան, կտարածեն դպրոցի ու դասընթացի մասին տեղեկատվություն, ինչն էլ հայրենիքում կհամախմբի մարդկանց, ովքեր հետաքրքրված են համայնքային գործի արդյունավետ ու հայանպաստ կազմակերպմամբ։

 

Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Արփինե Մուրադյան


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց