Նորություններ
Տպել

 

«Սփյուռք»  ամառային  դպրոցի հայերենի  արագացված  ուսուցման ռուսախոսների ցածր մակարդակի խմբի մասնակիցները հանդիպեցին «Հայոց լեզվի և հայ գրականության» դասախոս  Էլինա Միրզոյանի հետ։ Դասախոսը  ուսանողներին ծանոթացրեց  կրթական  ծրագրերին, ինչպես նաև՝ դասագրքերին։ Էլինա Միրզոյանը սփյուռքահայ  ուսանողներին հորդորեց ժամանակը   օգտագործել  հնարավորինս նպատակային՝ նոր գիտելիքներ ձեռք  բերելու և այն իրենց համայնքներում ակտիվ և արդյունավետ կիրառելու համար։ Հայոց լեզվին ծանոթանալու գործընթացը  սփյուռքահայ ուսանողները սկսեցին հայոց  այբուբենից։ Ուսանողների մի մասը հայկական գրին ծանոթությունը համարեց մի փոքր բարդ, սակայն իրենց խոսքում  նշեցին, որ ջանք  չեն խնայի  հայերենը  յուրացնելու  և հայկական խոսքն ու գիրը սերտելու  համար։

Սփյուռքահայ ուսանող Ռուբեն Բարաղամյանը դասընթացի ընթացքում  ներկայացրեց  իր  անհատական  բանաստեղծական շարքը՝ նվիրված հայրենիքին։ Ուսանողը նշեց, որ  «Սփյուռք» ամառային դպրոցի փակման արարողության ժամանակ կցանկանար ելույթ ունենալ իր բանաստեղծություններով:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին։ Կրթական դասաժամն անցավ նաև թեստային աշխատանքներով։ Սկսելով հայերենի կետադրական  նշանների  ու  քերականակության ուսուցումից՝  ուսանողները ընտրեցին թեմաներ, որոնց շուրջ  գրելու են ստեղծագործական աշխատանքներ:         

«Ուսանողները, երբ առաջին օրը մտան լսարան, տառաճանաչ չէին, սակայն այս մի քանի օրվա  ընթացքում յուրացրել են հայոց այբուբենը, ինչպես նաև հասցրել են սովորել հայերենի հնչյունական համակարգի առանաձնահատկությունները, ուղղագրական կանոնները: Հարստացրել են իրենց բառաֆոնդը, թեև դեռևս որոշ թերացումներով, բայց կարողանում են հայերենով հանգիստ հաղորդակցվել միմյանց հետ՝ ճիշտ կիրառելով նոր սովորած բառերն ու արտահայտությունները»,-նշեց Է. Միրզոյանը:

 

Նյութի հեղինակ՝ ՍԱԴ Ջեմմա Սարդարյան

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց